copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:24 29-05-2022

Բլինքենը կարևորել է Բաքվի հետ գործընկերությունը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման նպատակով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ադրբեջանի Անկախության օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մեջ ընդգծել է Բաքվի հետ 30-ամյա գործընկերության կարևորությունը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման, ինչպես նաև առևտրի և ներդրումների ոլորտում համագործակցության գործում։

«Խորհրդային Միությունից Ադրբեջանի անկախությունից հետո երեք տասնամյակների ընթացքում մենք դարձել ենք ուժեղ գործընկերներ Եվրոպայի էներգետիկ անվտանգության առաջմղման, անդրազգային սպառնալիքներին դիմակայելու և երկկողմ առևտրի ու ներդրումների ամրապնդման գործում»,- ասվում է Պետդեպարտամենտի մամլո հաղորդագրության մեջ:

«Միացյալ Նահանգները հպարտ է, որ մենք շարունակում ենք ընդլայնել մեր հարաբերությունները ոչ միայն ամուր տնտեսական կապերի, այլև մարդկանց միջև կապերի միջոցով»,- ասել է Բլինքենը։ «Մենք խորապես գնահատում ենք Ադրբեջանի ներդրումը ահաբեկչության դեմ գլոբալ պայքարում «...», ինչպես նաև Ուկրաինային ցուցաբերած աջակցությունը, հատկապես հումանիտար օգնությունը»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը