Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:37 28-05-2022

Քաղաքացին հրազենային վիրավորում է ստացել որսի ժամանակ․ shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով, մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Ժամը 17:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի հրազենային փափածակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Ու մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Ճոճկան գյուղի բնակիչ, 48-ամյա Կամո Գալստյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել որսի ժամանակ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Կ. Գալստյանը եղել է իր ընկերոջ՝ Ախթալա քաղաքի բնակիչ, 47-ամյա Լուսակ Մաթևոսյանի հետ՝ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով և գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Բենդիկ թաղամասին հարակից հանդամաս՝ իրենց պատկանող խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու, որոնք մոտ 2 օր է, հանդամասից չեն վերադարձել կացարան:

Փնտրելու ընթացքում հանդամասում նկատել են փորսուղ (չքառուկ), որի ժամանակ Կ. Գալստյանը կանգնեցրել է ավտոմեքենան, և իր մոտ լիցքավորված վիճակում գտնվող որսորդական երկփողանի ողորկափող հրացանից մոտ 15 մետր հեռավորությունից մեկ անգամ կրակել է նշված կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան, այնուհետև մոտենալով կենդանուն, հրացանի փողը դեպի իր ուղղությամբ պարզած, խզակոթով հարվածել և սատկացրել է կենդանուն, որի ժամանակ կենդանուն հարվածից պատահմամբ ինքնակրակոց է տեղի ունեցել, որի արդյունքում էլ Կ. Գալստյանը ստացել է մարմնական վնասվածքներ, այդ ընթացքում հարվածից ջարդվել է նաև հրացանը: Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Ոստիկաններն ու քննիչները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրի Բենդիկ թաղամասի 1-ին փողոցի թիվ 25 տան դարպասի մոտ կայանված վիճակում հայտնաբերել են Գալստյանին պատկանող Niva-ն, որի հետևի ձախակողմյան նստատեղի առջևի հատակին հայտնաբերել են 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը՝ խզակոթը կոտրված վիճակում, իսկ բեռնախցիկում հայտնաբերել է սպանված փորսուղը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան