copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:43 28-05-2022

Իրանը Պարսից ծոցում կալանել է հունական երկու նավթային լցանավ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը Պարսից ծոցում կալանել են հունական երկու նավթային լցանավեր։ Կալանման պատճառները չեն հաղորդվում։ Սա վերջին մի քանի ամիսներին առաջին խոշոր միջադեպն է ծովում՝ Թեհրանի և Արևմուտքի միջև միջուկային գործարքի շուրջ լարված հարաբերությունների ֆոնին, փոխանցում է Associated Press-ը:

Հունաստանի ԱԳՆ-ն նոտա է հղել Աթենքում Իրանի դեսպանին՝ նավերի գրավման հետ կապված։ Գերատեսչությունը կորպուսի գործողություններն անվանել է «ծովահենության ակտ» և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նավերն ու նրանց անձնակազմերը։

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը