copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:12 27-05-2022

ՀՀ ԳԱԱ հայտարարությունը՝ «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր «Transporter-5» տիեզերանավի արձակման վերաբերյալ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան բարձր է գնահատում մեր երկրում տիեզերական առաջատար տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ գրանցված կարևոր քայլը՝ կապված «SpaceX» ընկերության «Falcon 9» հրթիռով Երկրի ուղեծիր «Transporter-5» տիեզերանավի արձակման հետ «Urdaneta» փոքր արբանյակով: Արբանյակից տվյալների ստացման և օգտագործման աշխատանքներին «SATLANTIS» ընկերության հետ միասին մասնակցում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ն, որը հիմնադրվել է Հայաստանի կառավարության կողմից տիեզերական հետազոտությունների ոլորտում գործառույթների իրականացման համար:

Այսօրինակ տեխնոլոգիաների ներդրումը մեր երկրում մշակութաստեղծ քայլ է, որը հնարավորություն է տալիս օգտագործելու առաջադեմ գիտելիքը, պատրաստելու համապատասխան որակավորում ունեցող մասնագետների և հիմքեր դնելու նոր մշակումների և տեխնոլոգիաների ստեղծման համար: Այս առումով առանձնակի կարևորություն ունի գիտարար հետազոտությունների իրականացումը մի շարք ոլորտներում՝ տվյալների մշակում, գեոլոկացիա, պատկերների ճանաչում և այլն: Այս աշխատանքներում ներգրավելով ՀՀ ԳԱԱ ինստիտուտների, երի գիտնականներին, ոլորտի մասնագետներին, կարելի է առաջադրել հիմնարար և կիրառական բնույթի զարգացման էական ծրագրեր:

Հայաստանի գիտնականներն անցյալում ունեցել են մեծ ներդրում տիեզերական հետազոտությունների ոլորտում. Վիկտոր Համբարձումյան, Արտեմ և Աբրահամ Ալիխանյաններ, ովքեր իրականացրել են հետազոտություններ աստղաֆիզիկայի և տիեզերական ճառագայթների ֆիզիկայի ոլորտներում, Գրիգոր Գուրզադյան, ով մասնակցել է «Orion-1» և «Orion-2» ուղեծրային աստղադիտարանների ստեղծմանը և զբաղվել է մոլորակային միգամածության ուսումնասիրությամբ։ Մեր գիտահետազոտական ինստիտուտներում այսօր էլ իրականացվում են մի շարք կարևոր հետազոտություններ, օրինակ, արբանյակներից ստացված տվյալների մշակումը, տիեզերական աղբի մշտադիտարկման և չեզոքացման խնդիրը և այլն:
Հետևողական քայլերով անհրաժեշտ է վերականգնել մեր նախկին հզորությունը՝ ուղղելով այն երկրի կենսական խնդիրների լուծմանը: Մենք վստահ ենք, որ Հայաստանում արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծումը կնպաստի մեր անվտանգության, արտակարգ իրավիճակների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, կլիմայական փոփոխությունների մշտադիտարկման և այլ կարևոր աշխատանքների արդյունավետ իրականացմանը:
Հուսով ենք, որ գիտության ոլորտում վերջին շրջանում Հայաստանի կառավարության որդեգրած դրական միտումները կկրեն շարունակական բնույթ և հնարավորություն կընձեռեն գիտական հանրությանը գրանցելու նոր նվաճումներ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
16:38 6 երեխա, 30 քմ տուն և 100 000 դրամ վարձ. Սոցապը բազմազավակ մորը զրկել է նպաստից
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է