copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:26 27-05-2022

Ովքե՞ր կհրավիրվեն քննիչ հանձնաժողով. հայտնի են անուններ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ովքեր առաջիկայում կհրավիրվեն ՀՀ ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով: Ինչպես հայտնի է, մայիսի 20-ին ՔՊ-ականների մասնակցությամբ նիստ է անցկացվել։ Ցուցակ են կազմել, թե հունիսի ընթացքում ում են հրավիրելու հանձնաժողով: Այսպիսով, հաջորդ ամիս նախատեսվում է քննիչ հանձնաժողով հրավիրել 6-8 նախկին պաշտոնյայի:
Մասնավորապես, հանձնաժողովի ցուցակում հիմնական տեղը զբաղեցնում են 2016 թվականից հետո ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը եւ պաշտպանության նախկին նախարարները: Թե նրանցից ով կընդունի հրավերը, եւ ով՝ ոչ, դեռ պարզ չէ: Հավելենք, որ Ազգային ժողովում այդ հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 10-ին եւ մինչեւ այժմ միայն աշխատանքային քննարկումներ են ունեցել եւ ոչ թե բովանդակային: Եվ, փաստորեն, ընդամենը երեք ամիս անց են որոշել ցուցակ կազմել ու անցնել գործի:
Դատելով իրավիճակից եւ նախորդ փորձերից՝ այս հանձնաժողովը եւս ստեղծվել է «պտիչկա» դնելու համար, եւ այնպիսի բացահայտումներ, որոնք խոստանում են, բնականաբար, չեն արվելու:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը