copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:06 26-05-2022

Պետդեպը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել` Իրանին զսպելու համար

ԱՄՆ-ը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հարվածներ հասցնել՝ Իրանին զսպելու համար: Նման նախազգուշացում է արել Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մելին։

«Ինչպես նշեցինք, մենք դեռ կիրառում ենք մեր պատժամիջոցները և կշարունակենք պատժամիջոցներ կիրառել Իրանի ապակայունացնող պահվածքի դեմ»,- ասել է ամերիկացի դիվանագետը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ։

«Ավելին, մենք աշխատում ենք Իսրայելի հետ, Պարսից ծոցի մեր գործընկերների հետ, եվրոպացիների հետ, որպեսզի ամրապնդենք մեր պաշտպանության գծերը, ուժերի դինամիկ տեղաբաշխում կատարենք տարածաշրջանում, ներառյալ հեռահար ավիացիայի ռմբակոծիչների թռիչքները, ծովում անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը՝ չեզոքացնելու համար իր անօդաչու թռչող սարքերը, բալիստիկ հրթիռները, (ռազմական) տեխնիկան զինված խմբավորումներին և ոչ պետական ​​կազմավորումներին փոխանցելու Իրանի կարողությունը, դադարեցնելու համար ֆինանսավորման հոսքերը «...»: Նաև, անհրաժեշտության դեպքում, պաշտպանական հարվածներ հասցնել՝ թույլ չտալով Իրանին, նրա գործընկերներին և ուժերին, որոնց միջոցով նա գործում է, հարձակվել մեզ վրա»,- հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի աշխատակիցը։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում