copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:27 26-05-2022

Այո, Շառլ Միշելի հայտարարության մեջ չկա «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը, բայց դա Շառլ Միշելի ձևակերպումն է միայն․ Էդմոն Մարուքյան

«Մեր կողմից Ադրբեջանին ներկայացված կետերը պետք է խաղաղության համաձայնագրի բանակցությունների հիմքում քննարկվի։ Դա Հայաստանի մոտեցումն է, ու Հայաստանը չի հրաժարվել այդ մոտեցումներից»։

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում այսօր ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Երբ արդեն արտգործնախարարների ֆորմատով բանակցությունները կսկսվեն, բնականաբար, Ադրբեջանի կողմից ներկայացված սկզբուքնների հետ քննարկվելու են նաև մեր սկզբունքները։ Իսկ մենք գիտենք, թե մեր առաջարկած սկզբունքների մեջ ինչ է ներառվել։ Խոսքը մեր ունեցած խնդիրներն ամբողջությամբ հասցեագրելու մասին է։ Այսինքն, եթե խաղաղության համաձայնագրում պետք է մենք հասցեագրենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերը, ապա պետք է հասցեագրենք հետևյալ ձևով․ պետք է որոշվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի, Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքները, նրանց ազատությունները և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է ճշգրտվի»։

Դիտարկմանը, թե Շառլ Միշելի տեքստում չկար «Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը, Մարուքյանն արձագանքեց․ «Այո՛, չկար, և դա Շառլ Միշելի ձևակերպումն է, իմ ընկալմամբ՝ նա փորձել է 2 կողմի համար էլ զսպված տեքստ արտաբերել, բայց ամեն դեպքում՝ դա Շառլ Միշելի հայտարարությունն է, իսկ Հայաստանի Հանրապետության մոտեցումը հետևյալն է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարգավորված չէ, այս խնդիրը կա, որքան էլ ադրբեջանական կողմն ասում է, որ այդ խնդիրը լուծել են, բայց այդ խնդիրը կա։ Որքան էլ Ադրբեջանը օրենք է ընդունել ու ասել է՝ «Ղարաբաղի տնտեսական տարածք», և հանել է «Լեռնային» բառը, մեկ է՝ Ադրբեջանի նախագահի ստորագրած փաստաթուղթ կա, ամենաթարմը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որտեղ գրված է, որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության միջև կապող օղակը Լաչինի միջանցքն է։ Այսինքն, Լեռնային Ղարաբաղը մի քանի անգամ շեշտված է որպես քաղաքական, որպես վարչատարածքային միավոր։ Դրանից հետո ինչ էլ փոխեն, մեկ է՝ Լեռնային Ղարաբաղն էնտեղ է»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել