copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:20 25-05-2022

Երկրպագուները ծաղրել են Քորթնի Քարդաշյանի և Թրևիս Բարքերի հարսանեկան ուտեստները

Քորթնի Քարդաշյանը և Թրևիս Բարքերը ծաղրի են ենթարկվել սոցցանցերում այն բանից հետո, երբ համացանցի օգտատերերը տեսել են իրենց հարսանիքին մատուցված ուտեստները: Այս մասին գրում է The Mirror պարբերականը։

Twitter-ի օգտատերերը ծաղրում են մակարոնի փոքր չափաբաժինները, որոնք նորապսակներն առաջարկել են իրենց հյուրերին։ Այն բանից հետո, երբ Քայլի Ջենները կիսվել է հսկայական ափսեի վրա իր փոքրիկ սպագետտիի նկարով, երկրպագուները սկսել են կատակել, որ հյուրերը սարսափելի քաղցած են հեռացել հարսանիքից:

«Քորթնի Քարդաշյանի հարսանիքի սպագետիի չափաբաժինն ամենատխուր բաներից մեկն է, որ երբևէ տեսել եմ»,- գրել է մի կին։ Մեկ այլ բաժանորդ գրել է, որ դա «մի լիքը բերան է, ոչ թե չափաբաժին»։

Մի քանիսը գրել են, որ իրենք զգացել են, որ որ նման մատուցումը «վիրավորական է, զզվելի և մեղք գործել է համարվում»:
Քննադատողների թվում է եղել Իտալիայի մի քաղաքացի, որը պաշտպանել է նորապսակներին։ Նա բացատրել է, որ այս ուտեստը բարձրակարգ խոհանոցից է, և «չափաբաժինները երբեք այնքան մեծ չեն լինում, ինչպես ԱՄՆ-ում»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի