copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:32 25-05-2022

ՌԴ Զինված ուժերի ՀՕՊ-ը խոցել է 90 «Բայրաքթար»՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ՌԴ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են 90 «Բայրաքթար» անօդաչու, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով զորքերի աղբյուրին։

«Փետրվարի 24-ից սկսած ՌԴ ԶՈՒ հակաօդային պաշտպանության միջոցներով ոչնչացվել է թուրքական արտադրության մոտ 90 «Բայրաքթար» հարվածային դրոն։ Սա՝ չհաշված գետնի վրա՝ անգարներում, ոչնչացված բարձր ճշգրտության թևավոր հրթիռները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության աղբյուրը պարզաբանել է, որ թուրքական մշակմամբ «Բայրաքթար» անօդաչուները հեշտ թիրախ են հակաօդային պաշտպանության զենիթա-հրթիռային համակարգերի համար, ինչպիսիք են Tor-M2-ը, «Պանցիր- С»-ն և Buk-M3-ը. դրա պատճառը այս տեսակի ԱԹՍ-ների շատ ցածր մանևրելու հնարավորությունն է և ոչ բարձր արագությունը: Բացի դրանից, «Բայրաքթարները» յուրաքանչյուր մարտական գրոհի ժամանակ հնարավորություն ունեն խոցելու միայն մեկ թիրախ, ինչը հանգեցնում է նրանց ոչնչացմանը երկրորդ գրոհ իրականացնելու փորձ անելիս։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի