Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:02 25-05-2022

10 հազարից ավել փաստաթղթերի հետ ենք աշխատել, իսկ հրավիրյալների փուլը դեռ չենք սկսել. Քոչարյանը՝ փոխնախարարին

ԱԺ քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Կառավարության կողմից որպես հարակից զեկուցող՝ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը ներկայացրեց նախագիծը, որից հետո Անդրանիկ Քոչարյանը, ով ԱԺ 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նախագահն է, ասաց.

«Կասկած չկա, չէ՞, մեր քննիչ հանձնաժողովի ծավալների և ժամանակային խնդիրների մասին։ Անցումային դրույթներում առնչություն ունենալո՞ւ ենք հնում ստեղծվածների իրավակարգավորումների հետ»։

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց. «Նախնական տարբերակով անցումային դրույթների հետ կապված որևէ կարգավորում սահմանված չէ, բայց կառաավարությունն առաջարկել է, որ հստակություն մտցվի, և արդեն իսկ գործող քննիչ հանձնաժողովների վրա նշված փոփոխությունները չտարածվեն, և միայն նոր ստեղծվելիք հանձնաժողովների մասով արդեն կկիրառվի նախագծով սահմանված ժամկետային փոփոխություն։ Նոր ստեղծվելիք հանձնաժողովները կլինեն մեկ տարով ու կերկարաձգվեն ևս վեց ամսով»։

Քոչարյանն ասաց, որ արդեն ստեղծված հանձնաժողովների վրա էլ անցումային դրույթներ պետք է տարածվեն. «44-օրյա պատերազմի ուսումնասիրման առնչությամբ մենք արդեն տասը հազարից ավել փաստաթղթերի հետ ենք աշխատել, իսկ հրավիրյալների փուլը դեռ չենք սկսել»։

Հիշեցնենք, որ նախագիծը մեկ շաբաթ առաջ քննարկվել և հավանության էր արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել