copy image url
Ներքին 4 տարի առաջ - 23:22 24-05-2022

Զորամիավորումներից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ

Հրամանատարական կազմի մարտավարական գիտելիքները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 23-ից 24-ն անցկացվել են շտաբային մարզումներ:

Ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել են մարտական խնդիրների կատարման ընթացքն ու հաջորդականությունը, փոխգործակցության կարգը, առաջադրվել են տարբեր պայմանական խնդիրներ: Ստուգվել են նաև սպաների՝ մարտի ընթացքում մարտական փաստաթղթերի մշակման, նպատակային որոշումների կայացման ունակությունները: