copy image url
Ներքին 4 տարի առաջ - 18:17 24-05-2022

Քննարկվել են հարկային բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հարկաբյուջետային քաղաքականությանը և հարկային բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ներկայացվել է Ֆինանսների նախարարության վերլուծությունը՝ հարկային եկամուտների կառավարման հայեցակարգի, 2023-2025թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի վերանայված նախագծի և 2022թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է հարկային եկամուտների կառուցվածքին, մի շարք հարկատեսակների բարեփոխման նպատակադրումներին և դրանով պայմանավորված հարկեր/ՀՆԱ հարաբերակցության բարելավման հնարավորություններին: Զեկուցվել է 2023-2025թթ. ՄԺԾԾ ծախսային չափաքանակների և գերատեսչությունների կողմից ներկայացված հայտերի գնահատման գործընթացի մասին, որն իրականացվել է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային ռազմավարությունների, իրավակարգավորումների, ծախսակազմումների և հայտերի իրատեսականության հիման վրա: Նշվել է, որ 2023-2025թթ. ՄԺԾԾ հարկաբյուջետային շրջանակի վերանայումը պայմանավորված է նաև միջազգային տնտեսական իրավիճակով և գործընկեր երկրների տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումներով: Ներկայացվել են մակրոտնտեսական ցուցանիշների, տնտեսական աճի, ընթացիկ և կապիտալ ծախսերի գծով Կառավարության թիրախների իրագործման հնարավորությունների, ռիսկերի վերաբերյալ կանխատեսումները:

Քննարկման առարկա է դարձել 2022թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի կատարման հաշվետվությունը: Վարչապետին ներկայացվել է եկամուտների և ծախսերի կատարողականը ըստ գերատեսչությունների: Նշվել է, որ արդյունքների հիման վրա գնահատվել է մակրոտնտեսական ազդեցությունը, մշակվել են ծախսային գործընթացի բարելավման առաջարկներ:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են Կառավարության ծրագրով նախատեսված ծրագրերին, բարեփոխումներին առնչվող հարցեր:

Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է 2022թ. պետբյուջեով նախատեսված ծախսերի կատարման վրա և հանձնարարել հետևողական լինել, որպեսզի թե՛ ընթացիկ, թե՛ կապիտալ ծախսային ծրագրերն իրականացվեն լիարժեքորեն: Նիկոլ Փաշինյանը նկատել է՝ չի եղել ծրագիր, որը չի իրագործվել ֆինանսական միջոցների բացակայության պատճառով, և Կառավարությունը շարունակելու է այս մոտեցումը: Միևնույն ժամանակ պետք է ուշադրության կենտրոնում պահել ծրագրերի բովանդակությունն ու աշխատանքի որակը, ինչպես նաև մյուս ուղղություններով բարեփոխումները:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում