copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:25 24-05-2022

Աջափնյակում մետրոյի կայարանի կառուցման համար Երևանի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի

Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարանի նախագծային աշխատանքների համար Երևան քաղաքի բյուջեից 554 միլիոն դրամ կհատկացվի։ Հարցը 37 կողմ ձայնով ընդունվեց Երևանի քաղաքապետարանում կայացած ավագանու հերթական նիստին։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հավելեց, որ այս որոշմամբ նախագծման աշխատանքների առաջին փուլն է ֆինանսավորվում։

«Մենք խնդրել ենք, որ նախագծման աշխատանքների հետ կապված հստակ ժամկետ նշվի»,- ասաց նա։ Ապրիլի 28-ի Կառավարության նիստում Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանը կառուցելու համար հայտարարված մրցույթում հաղթող կա:

«Parking City Service» ընկերության կողմից Երևան համայնքին հասցված 850 մլն դրամի վնասի փոխհատուցման 750 մլն դրամը կուղղվի կայարանի նախագծման աշխատանքներին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում