Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:14 24-05-2022

ԱԳՆ-ն չի պայքարել նման ձևակերպումներ չլինելու համար․ Մենուա Սողոմոնյան

«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը հանդես է եկել Ֆեյսբուքյան տեսաուղերձով, որում ասում է. «Մենք հիմա գտնվում ենք ԱԳՆ շենքի դիմաց, շրջափակված են ԱԳՆ մուտքերը։ Սա այն ԱԳՆ-ն է, որի ղեկավարության թույլտվությամբ ու մասնակցությամբ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ» հասկացությունը վերափոխվել է «Ղարաբաղի բնակչության», և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման հանգամանքը ցածրացել, դարձել է Ղարաբաղի բնակչության ու իրավունքների հարց։ Սա այն ԱԳՆ-ն է, որի բարձրագույն ղեկավարությունը չի պայքարել նման ձևակերպումներ չլինելու համար»։

Հիշեցնենք՝ ընդդիմությունը այս պահին շարունակում է շրջափակված պահել Արտաքին գործերի, ԿԳՄՍ և Արդարադատության նախարարությունները, փակված են նախարարությունների բոլոր ելքերն ու մուտքերը, տարածքում շրջում են նախարարությունների աշխատակիցները, որոնք չեն կարողանում բարձրանալ իրենց աշխատավայրեր: Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը