copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:41 24-05-2022

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ է. պաշտոնյաներից շատերը հայտարարագիր չեն ներկայացրել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը մայիսի 31-ն է, բայց շատ պաշտոնյաներ այդ կարեւոր գործը էլի թողել են վերջին օրերին: Գաղտնիք չէ, որ հայտարարագիր ներկայացնելուց նաեւ այլ փաստաթղթեր էլ են անհրաժեշտ, երբեմն բանկերից քաղվածքներ, նոտարից ու կադաստրից տեղեկանքներ եւ այլն, ու այս հանգամանքը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում խառնաշփոթ ու գերլարված իրավիճակ է ստեղծել: Ավելին՝ թեեւ ընդամենը մեկ շաբաթ է մնացել, սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հայտարարատու պաշտոնյաների մոտ 80 տոկոսը դեռ նոր է որոշել հայտարարագրի ձեւը լրացնել: Ասել է թե՝ դանակը հասել է ոսկորին, պաշտոնյաները նոր են գործի անցել: Հատուկենտ բարեխիղճ ու պատասխանատու պաշտոնյաներ են, որ արդեն ներկայացրել են իրենց հայտարարագիրը:
Դրա հետեւանքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքը երբեմն խափանվում է: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեցինք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանին, որն ի պատասխան հայտնեց. «Այդպես չէ, որ շատերը չեն ներկայացրել հայտարարագիրը: Բավականին թվով հայտարարատուներ ներկայացրել են արդեն, բայց սովորաբար բոլորը այդ վերջին պահին են լրացնում. այդպես չէ, որ խնդիր են ունեցել: Ծանրաբեռնվածությունը զուտ կայքի հասանելիության խնդիրն է, տեխնիկապես արդեն դժվար է սպասարկում, մեկ էլ զանգերն են շատ, բայց, նախորդ տարիների համեմատ, ավելի է կատարելագործվել գործընթացը եւ այս պահին ավելի բարվոք վիճակում է», – նշեց նա: Հավելենք, որ հայտարարագիր լրացնելը խիստ կարեւոր գործընթաց է կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից, սակայն անգամ իշխանական շատ գործիչներ դրան մատերի արանքով են նայում:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:55 Զելենսկին աջակցել է եռակողմ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկին
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է