copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:58 21-05-2022

Օրուելը գրել է լիբերալիզմի ավարտի մասին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր Եկատերինբուրգում հանդիպել է ուսանողների հետ, ինչպես նաև սեմինար է անցկացրել բանախոսների համար։ Նրան տրված հարցերից մեկն էլ հետևյալն էր. «Մենք այստեղ՝ մեր երկրում, զգում ենք հայրենասիրության վերելքը։ Իսկ դրսի մեր ընկերներն ու բարեկամներն ասում են, որ մենք «1984» վեպի արտացոլումն ենք։ Ի՞նչ պատասխանենք նրանց»։

«Երկար տարիներ մենք կարծում էինք, որ Օրուելը նկարագրում է տոտալիտարիզմը: Սա համաշխարհային ֆեյքերից մեկն է։ Օրուելը գրել է լիբերալիզմի ավարտի մասին. նա գրել է, թե ինչպես է ազատականությունը մարդկությանը տանելու փակուղի։ Նա չի գրել ԽՍՀՄ-ի մասին, գրել է այն հասարակության մասին, որտեղ ապրել է, ազատականության գաղափարի փլուզման մասին։ Ուստի ասեք, որ նա գրել է ոչ թե մեր, այլ նրանց մասին։ Ասեք, որ նրանք են, որ արտերկրում ապրում են երևակայական աշխարհում, որտեղ կարող են չեղարկել մարդուն»,- պատասխանել է Զախարովան:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան