Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 17:03 21-05-2022

Զոհվածների ծնողները հանդիպեցին Արգիշտի Քյարամյանին. հստակ ժամկետներ չեն ասվել

44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատները մայիսի 20-ին հանդիպեցին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին։

Հանդիպման օրակարգում այն հարցն էր, թե ինչու Քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ այդ հարցում առկա է դատախազի ցուցումը: Ժամեր տևած հանդիպումից հետո ծնողները հայտարարեցին, որ Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը հավաստիացրել է՝ ամենասեղմ ժամկետում գործի քննություն կիրականացվի, սակայն զոհված զինծառայողների ծնողներին հետաքրքիր էր, թե հստակ ինչ ժամկետների մասին է խոսքը։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, նշեց. «Մեր պահանջն այն է, որ հասկանանք՝ երբ են հարցաքննելու Նիկոլ Փաշինյանին, մեզ պատասխան չտվեցին, միայն ասվեց, որ գործը նոր է տեղափոխվել Քննչական կոմիտե, և իրենք չեն կարող ասել, թե իրենց ողջամիտ ժամանակը որքան է։ Մենք համառորեն խնդրեցինք մոտավոր ասել, թե որքան է այդ ժամանակը, սակայն ոչ մի պատասխան էլ չստացանք ողջամիտ ժամկետի մասին»։

Համախմբման անդամները ևս այնտեղ էին` հաջակցություն զոհված զինծառայողների ծնողների։ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ ինքը և զոհվածների հարազատները համակարծիք են. «Սա մեկնաբանում ենք այնպես, որ Քննչականի պետի ցուցումով պետք է հարցաքննությունն իրականացվի կամ չիրականացվի, հարցաքննվի կամ չհարցաքննվի: Այն պարագայում, երբ դատախազը ցուցումը տալիս է, արդեն իրավունքի ուժով պետք է իրականացվի քննություն, հետևապես՝ ո՞րն է հապաղման պատճառը»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը