copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:17 20-05-2022

ԱՄՆ-ը դիտարկում է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր չեղարկում. WSJ

ԱՄՆ իշխանությունները և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիտարկում են բելառուսական կալիումական պարարտանյութ արտադրողների նկատմամբ պատժամիջոցները ժամանակավորապես չեղարկելու տարբերակը, եթե Ալեքսանդր Լուկաշենկոն թույլ տա հացահատիկ արտահանել Ուկրաինայից Եվրամիություն։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ այդ տարբերակը նախատեսում է պատժամիջոցների չեղարկում վեց ամսով այն բանի դիմաց, որ ուկրաինական հացահատիկը երկաթուղով սկսեն փոխադրել Բելառուսի տարածքով դեպի լիտվական Կլայպեդա նավահանգիստ: Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Բելառուսում կալիումական պարարտանյութի արդյունաբերության հետ 2021 թվականին՝ ի պատասխան միգրացիոն ճգնաժամի և ընդդիմության նկատմամբ հետապնդումների։

WSJ-ը նշում է, որ Անտոնիու Գուտերեշը նույնպես փորձում է պայմանավորվել ծովային միջանցքի ստեղծման շուրջ Ուկրաինայից հացահատիկի արտահանման նպատակով, ինչի համար նա հանդիպումներ է ունենում Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի իշխանությունների հետ։ Այս տարբերակը նախատեսում է հեշտացնել ռուսական և բելառուսական պարարտանյութերի արտահանումը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը