copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:42 18-05-2022

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելել են բերման ենթարկված անձանց

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը վաղ առավոտից գտնվում են ոստիկանության բաժանմունքներում բերման ենթարկված անձանց իրավունքների իրացման խնդիրները վերհանելու և պաշտպանությունն ապահովելու համար։

«Մինչ այս պահը ԶԼՄ հրապարակումների և տեսանյութերի ամփոփման արդյունքում Պաշտպանն արձանագրել է, որ մի շարք դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվում նաև առերևույթ հավաքին մասնակից չդարձած անձինք՝ ճանփեզրերից, մայթերից։

Պաշտպանի դիտարկմամբ՝ անընդունելի է համատարած ակցիայի իրականացման վայրից կամ դրան հարող տարածքից անձանց ազատությունը սահմանափակելու գործելաոճը։ Մյուս կողմից, ակցիաների մասնակիցները պարտավոր են կատարել ոստիկանության ծառայողների հասցեական ու հստակ պահանջը՝ խուսափելով վարչական ձերբակալումից։
«Միաժամանակ, պետք է նշել, որ այսօրվա՝ մինչ այս ժամի մշտադիտարկմամբ ակնհայտ է, որ որոշ դեպքերում ոստիկանության ծառայողների կողմից ճանապարհների երթևեկելի մասն ազատելու պահանջից հետո ակցիաների մասնակիցներին տրամադրել են ողջամիտ՝ 5 րոպե ժամանակ այն կատարելու համար, և ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում անձանց վարչական ձերբակալման անհրաժեշտություն չի առաջանում»,- նշված է Պաշտպանի տարածած հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել