Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:45 17-05-2022

Պետությունը կօգնի դատապարտյալներին դպրոցական ատեստատ ստանալ՝ բուհում սովորելու համար․ նախագիծ

«Շատ են այն դատապարտյալները, ովքեր, լինելով 28, 30 տարեկան, չունեն դեռևս միջնակարգ կրթության համապատասխան վկայական, 9 կամ 12-րդ դասարանների ատեստատներ, և ըստ այդմ՝ չեն կարողանում օգտվել ավելի բարձր կրթություն ստանալու իրենց իրավունքից, ինչը խոչընդոտում է քրեակատարաողական հիմնարկների աշխատանքին։ Անգրագիտության բարձր մակարդակը քրեակատարաողական հիմնարկներում թույլ չի տալիս ավելի արդյունավետ կերպով իրականացնել սոցիալ-հոգեբանական աշխատանքները»,- ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նիստում «Կրթության մասին» օրենքի նախագծում փոփոխություն կատարելու վերաբերյալ քննարկմանն ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Փախնախարարի խոսքով, հանրապետությունում 12-ամյա կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 17 տարին լրանալը։ Այս համակարգը պրոյեկտելով քրեակատարողական հիմնարկներում առկա իրավիճակի վրա՝ ըստ նախարարի, ունենք հետևյալ պատկերը, որ եթե անհրաժեշտ սոցիալ-հոգեբանական ցենզ չունի դատապարտված անձը, ապա իր հետ տարվող ցանկացած աշխատանք չի կարող ունենալ այն նույն արդյունավետության աստիճանը, ինչ կրթական բարձր ցենզ ունեցողի հետ աշխատանքները։ Նախարարի խոսքով, ի վերջո, անձը, չունենալով համապատասխան կրթական մակարդակ, չի կարող ունենալ աշխատաշուկայում նաև պահանջարկ ունեցող աշխատանք, ինչը կարևոր նշանակություն ունի դատապարտյալների վերասոցիալականացման հարցում։

«Մենք ունենք տվյալներ, որ այս պահին կան 300 ազատազրկված անձինք չունեն 9 կամ 12-րդ դասարանի ատեստատներ»։
Փոխնախարարի խոսքով, նախագծով առաջարկել են բալանսավորված լուծում, որ պետբյուջեյից գումար հատկացվի դատապարտյալների համար՝ բարձրագույն կրթություն ստանալու համար պատրաստվելու ընդունելության քննություններին։

Նախագիծը հինգ կողմ ձայների մեծամասնությամբ հավանության արժանացավ։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել