copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:09 17-05-2022

ԱՀԿ-ն մեկնաբանել է Մեծ Բրիտանիայում մարդկանց շրջանում կապիկի ջրծաղիկի բռնկումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները մեկնաբանել են Միացյալ Թագավորության տարածք ժամանած մարդկանց շրջանում կապիկի ջրծաղիկի բռնկման մասին վերջին շրջանի հաղորդումները և ընդգծել, որ առայժմ հիվանդության հետագա տարածման ռիսկերը նվազագույն են։ Հայտարարությունը հրապարակված է ԱՀԿ կայքում։

Կազմակերպությունը նշել է, որ այս պահին հայտնի է վարակման երեք դեպքի մասին։ Բոլոր վարակվածները կարանտինի մեջ են։ ԱՀԿ-ն խորհուրդ է տվել խուսափել հիվանդ կենդանիների հետ շփումից և ձեռնպահ մնալ վայրի կենդանիների մսի օգտագործումից, ինչպես նաև նրանց հետ շփումից։

Առաջին պացիենտը հայտնաբերվել է Կորնուոլում մայիսի 7-ին, նա բուժում է անցել Լոնդոնում: Երկրորդ վարակվածը հոսպիտալացվել է Լիվերպուլում։ Պարզվել է, որ երկու հիվանդներն էլ մեկնել էին Նիգերիա։

Ձեզ գուցե հետաքրքրի