copy image url
Ներքին 4 տարի առաջ - 14:45 17-05-2022

Հայաստանը 12 հազար եվրո պետք է վճարի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցչին․ ՄԻԵԴ որոշումը

ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել 12 հազար եվրո վճարել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչ Արմինե Օգանեզովային, որն առավել հայտնի էր Ծոմակ անունով։ Եվս 4.5 հազար եվրո Հայաստանի կառավարությունը պետք է վճարի նրա դատական ծախսերի համար։

Եվրոպական դատարանը համարել է, որ նրա իրավունքները խախտվել են (հոդված 3՝ Խոշտանգումների արգելում և հոդված14՝ Խտրականության արգելում)։

1980 թ. ծնված Ա. Օգանեզովան հիմա ապրում է Շվեդիայում։

Հիշեցնենք, որ 2012 թվականի մայիսի 8-ի վաղ առավոտյան պայթեցրել էին Փարպեցի 14/11 հասցեում գտնվող, Ծոմակ Օգանեզովային պատկանող «DIY փաբը»: Սեփականատերը վստահ է, որ դա ատելության նշան է: Ծոմակը հրդեհի մասին տեղեկացել է առավոտյան 5:30-ին, «DIY փաբի» անվտանգության տեսախցիկը ֆիքսել է հանցագործների դեմքերը:

«Կոտրելով ապակին՝ բենզինով լի տարան ներս են գցել ու պայթեցրել տարածքը: Առավոտից նորմալ ոստիկան չի եկել, ոչ մի լուրջ աշխատանք չեն տարել, նույնիսկ մատնահետք չեն վերցրել: Սա ատելությունից դրդված քայլ է, բայց ես ոչ մեկին հանգիստ չեմ թողնի, մինչեւ մեղավորները չպատժվեն»,- հայտարարել էր երաժիշտ եւ հասարակական ակտիվիստ Ծոմակը:

Հետագայում պարզվել էր, որ հրկիզողները ՀՅԴ անդամներ են, որոնք իրենց արարքը հիմնավորել էին այսպես. «Այն դարձել էր ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հավաքատեղի, ինչը Հայաստանի համար ամոթ էր»։

2013-ին նրանք մեղավոր են ճանաչվել, նշանակվել է 2 տարվա ազատազրկում, ապա համաներմամբ ազատ են արձակվել։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը