Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:15 17-05-2022

Առողջապահության նախարարի հերթական խայտառակ ձախողումը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարվա ապրիլի 28-ին ի լուր աշխարհի ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը կրկին վերապրոֆիլավորվելու է եւ իր դռներն է բացելու ամբողջովին վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը:
Բժշկական կենտրոնի բացման օր էր նախանշված երեկ՝ մայիսի 16-ը։ Եվ, ահա մայիսի, 16-ը եկավ, ու հերթական չիրականացված խոստմանը ականատես եղանք։
Բժշկական կենտրոնը հատարարություն տարածեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը չի վերաբացվելու։ Թե երբ կբացվի, պարզ չէ: «Բացման մասին լրացուցիչ կհայտարարենք։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սա նշանակում է, որ մինչեւ վերապրոֆիլավորման գործընթացի ավարտը ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելու է հիվանդանոցի այդ ճյուղը լրիվ անիմաստ, քանի որ կորոնավարակով հիվանդության դեպքեր գրեթե չեն արձանագրվում, իսկ այդ վարակի դեմ պայքարող բուժանձնակազմը շարունակում է աշխատել, հիվանդանոցը կոմունալ վճարումներ է անում, փաստորեն՝ անօգուտ: Ամեն օրը բեռ է պետության ուսերին, բայց, կարծես թե, այս ծանր բեռի թեման չի հետաքրքրում ՀՀ առողջապահության նախարարին: Նա մայիսի 22-28-ը գործուղվելու է Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ) Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:
Հուսանք՝ Շվեյցիարա «վոյաժ» գնալուց առաջ ուղղաթիռով Հայաստանի Հանրապետության մարզեր ճամփորդող մեր առողջապահության նախարարն իր անմիջական առաքելությունը կիրականացնի եւ, ի վերջո, կկատարի կառավարության նիստում իր իսկ զեկուցած կատարողականը եւ գոնե մոտ ապագայում կվերաբացվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել