Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:11 15-05-2022

Եվրախորհրդարանում Թուրքիային մեկուսացմամբ են սպառնացել՝ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցումն արգելափակելու դեպքում

Եվրախորհրդարանի առաջատար խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը զգուշացրել է, որ Թուրքիային կարող է մեկուսացում սպասել ՆԱՏՕ - ում այն դեպքում, եթե այն արգելափակի Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին: Այդ մասին նա մայիսի 15-ին հայտարարել Է Funke մեդիախմբին։
«Ցանկացած ոք, ով հարցականի տակ կդնի ՆԱՏՕ - ում համախմբվածությունը, մեկուսացվելու է համայնքի ներսում, - ասել է Վեբերը: Վեբերը հավելել է, որ եթե երկու երկրներն իրենք են ցանկանում անդամակցել ՆԱՏՕ-ին, ապա անիմաստ է դանդաղեցնել կամ արգելափակել այդ գործընթացը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին հայտնել էր, որ դրական նորություն չի համարում ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հնարավորությունը, քանի որ «սկանդինավյան երկրները ահաբեկչական կազմակերպությունների համար վերածվել են հյուրատան»։ Ահաբեկչական կազմակերպություններ ասելով Էրդողանը նկատի է ւնեցել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (РПК) անդամներին:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել