copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:16 14-05-2022

Սոնա Մնացականյանի գործով պաշտպանը հորդորել է ՄԻՊ-ին այլոց վիշտն իր վերադասին շողոքորթելու պատրվակ չդարձնել

ՀՀ ՄԻՊ-ի կարևորագույն պաշտոնը զբաղեցնող տվյալ անձը, այլոց վիշտն իր վերադասին շողոքորթելու պատրվակի վերածելուց առաջ, գոնե պետք է հիշեր, որ ընդամենը օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարեց, որ վարչապետը վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ հանձնարարել է շտապօգնություն կանչել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ողբերգական վրաերթի զոհ դարձած Սոնա Մնացականյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանը:

«ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը երեկ, խոսելով Սոնա Մնացականյանի վրաերթի մասին, հայտարարել է, որ իր տեղեկություններով վարչապետը տեղեկացված չի եղել, թե ինչ է կատարվել, հակառակ դեպքում՝ կկանգնեցներ ավտոշարասյունը և կմոտենար տուժածին։

Մարդու իրավունքների պաշտպանության հետ որևէ աղերս չունեցող և բացառապես իշխանության քաղաքական նպատակահարմարությունների արտահայտման խոսափող հանդիսացող սույն պաշտոնյային հորդորում ենք զերծ մնալ Սոնա Մնացականյանի և նրա ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտությունը իր քաղաքական ուժին ծառայելու գործիք դարձնելուց։

ՀՀ ՄԻՊ-ի կարևորագույն պաշտոնը զբաղեցնող տվյալ անձը, այլոց վիշտն իր վերադասին շողոքորթելու պատրվակի վերածելուց առաջ, գոնե պետք է հիշեր, որ ընդամենը օրեր առաջ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հայտարարեց, որ վարչապետը վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ հանձնարարել է շտապօգնություն կանչել։

Ավելին, ՀՀ ՄԻՊ-ի այդպիսի դատողությունները չեն բխում նաև քրեական գործի փաստական տվյալներից, ուստի տպավորություն է ձևավորվում, որ որոշ պաշտոնատար անձանց այդպիսի սանձարձակ քաղաքական վարքագծի դրսևորմանը նպաստող պայման է հանդիսանում տուժողի հարազատների կողմից դեպքը չքաղաքականցնելու ձգտումը»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում