copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:11 13-05-2022

Այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում 2022թ. մայիսի 12-ին ժամը 18:30-ի սահմաններում Աբովյան-Նոր Գեղի ավտոճանապարհի 2կմ հատվածում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախնական տվյալներով, հիշյալ վայրում «BMW 525 I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի ուղեգոտի և բախվել «MITSUBISHI PAJERO 3.0L» ավտոմեքենային, որի արդյունքում երեք անձ տեղում մահացել է, իսկ երկուսը՝ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում