copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:50 13-05-2022

Մասնավոր անձի գաղտնի ձայնագրությունները քրեական մեղադրանքի գործերով դատական պրակտիկան մերժում է. Գևորգ Դանիելյան

Վերջին շրջանում խիստ տարածում է ստացել մասնավոր անձի կողմից կատարվող գաղտնի ձայնագրությունները որպես ապացույց ընդունելու պրակտիկան, ուստի հիմնական բնութագրիչներով անդրադառնանք դրա իրավաչափության հարցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը:

Նա նշել է. «Պայմանականորեն ընդունենք, որ խոսքը հենց դասական իմաստով մասնավոր անձի, ոչ թե իրավապահ մարմինների կողմից իրենց գործունեության համատեքստում ուղղորդված կամ հավաքագրված սուբյեկտի մասին է, և դարձյալ պայմանականորեն ընդունենք, որ դրանք մոնտաժված չեն, իրական են:

Մասնավոր անձի գաղտնի ձայնագրությունները քրեական մեղադրանքի գործերով դատական պրակտիկան, որպես կանոն, մերժում է՝ հիմնավորելով, որ դրանք թույլատրելի չեն, դրանով խախտվում է Սահմանադրության 63-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հիմնական իրավունքների խախտմամբ ձեռք բերված կամ արդար դատաքննության իրավունքը խաթարող ապացույցի օգտագործման արգելքը: Այլ կերպ ասած, այս դեպքում դատական պրակտիկան հանրային իշխանության մարմիններին առնչվող պարտականությունը ամբողջությամբ կիրառելի է համարում նաև մասնավոր անձանց նկատմամբ, ինչը գուցե կարող է հիմնավորվել այն փաստարկով, որ վերջին հաշվով, հենց հանրային իշխանության մարմինն է որոշում, թե ինչը կարող է ճանաչել թույլատրելի ապացույց, ինչը՝ ոչ:

Մյուս կողմից, չպետք է անտեսել, որ Սահմանադրության 61-րդ հոդվածով մարդն օժտված է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքով, ինչը չի բացառում, այլ ենթադրում է անհրաժեշտ պաշտպանության սկզբունքի հենքով, իր անձը պաշտպանելու (այդ թվում՝ անհիմն քրեական հետապնդումից) նպատակով, կիրառելու նաև գաղտնի ձայնագրություն: Սա չի դիտարկվի իբրև Սահմանադրության 39-րդ հոդվածով ամրագրված ազատ գործելու իրավունքի չարաշահում, քանզի ինքնապաշտպանությունը, որպես իրավաչափ վարքագիծ, նախատեսված է օրենքով:

Այսպիսով, կարծում եմ, եթե մասնավոր անձի կողմից կատարված գաղտնի ձայնագրությունը որևէ աղերս չունի ինքնապաշտպանության հետ, այլ պարզապես հետապնդում է որևէ շարժառիթով անցանկալի անձի հետապնդելու նպատակ, ապա այն չի կարող որևէ հիմքով ապացույց ճանաչվել»:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի