copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:42 13-05-2022

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավարին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը մայիսի 13-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Ստեֆան Մալերիուսին։

Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է Ստեֆան Մալերիուսին նշանակման կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Հիմնադրամում ունեցած իր բազմամյա աշխատանքային փորձը կծառայեցնի հայ-գերմանական կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Հիմնադրամի տարածաշրջանային ղեկավարը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և նշել, որ Հիմնադրամը պատրաստ է ոչ միայն շարունակել առկա համագործակցությունը, այլև նոր ծրագրեր իրականացնել՝ համաձայն ստացվող առաջարկների։

Համբարձում Մաթևոսյանը կարևորել է Հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ տնտեսական, կրթական և քաղաքական ոլորտներում։ Այս համատեքստում բարձր է գնահատվել հատկապես նորարարական ոլորտներում ցուցաբերվող աջակցությունը՝ Արհեստական բանականության ոլորտի համաժողով և հանրային ծառայողների համար տեխնոլոգիական կրթության դասընթաց կազմակերպելու առումով։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ համագործակցության զարգացման հնարավորությունները, մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել պետական ծառայողների համար իրավական և տեխնոլոգիական կրթական ծրագրերի շարունակականության ապահովմանը, Հայաստանի և Գերմանիայի բուհերի ու հետազոտական կազմակերպությունների միջև տեխնոլոգիական կրթության ոլորտում համագործակցության հնարավորությունների ստեղծմանը, ինչպես նաև՝ ուսուցողական այցերի կազմակերպմանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ