Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 18:27 12-05-2022

Պետք է անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին․ Արթուր Ղազինյան

Շարունակվում են ընդիմադիրների կազմակերպած բողոքի ակցիաներն ու հանրահավաքները։ Այս պահին ընդդիմության երթը կանգ է առել գլխավոր դատախազության շենքի մոտ, որտեղ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը հանդես եկավ ելույթով։

«Խնդրում եմ՝ բոլորս ողջունենք վերջին պատերազմում զոհված մեր հերոսների ծնողներին։ Մենք պետք է հայտնենք մեր աջակցությունը բնության մեջ ամենաարդար պայքարին․նրանք ուզում են մեկ բան՝ պատժել իրենց որդիների անժամանակ մահվան մեջ մեղավոր անձանց։ Վերջին 10 օրվա ընթացքում տեղի է ունեցել հետաքրքրիր զարգացում, մեկուկես տարվա ընթացքում այս քրեկան գործը տեղից չի շարժվել։ Տուժողների, այսինքն՝ մեր հերոս տղաների ծնողները չեն ներգրավվել որպես տուժողների իրավահաջորդներ, բայց իրենց համառ պայքարի, արդարության և օրինականության շրջանակներում նրանց՝ դատախազի ցուցումով տրվեց տուժողի իրավահաջորդի կարգավիճակ։ Սա կարելի է համարել առաջին փոքրիկ հաղթանակ։ 5-6 օր առաջ մեր հերոսների ծնողների իրավաբանը դատախազին պահանջ է ներկայացրել՝ Նիկոլ Փաշիինյանին անհապաղ հարցաքննության կանչել, ով վերջին մեկուկես տարվա ընթացքում ոչ մի անգամ չի հարցաքննվել։ ԱԺ-ում նա խոստովանել է, որ պետական դավաճան է, որ ինքն է մեղավոր պատերազմի մեջ։ Հիմա այդ խոստովանություններին տրվել է իրավական ձևակերպում։ Իսկ այսօր ներկայացվել է նոր պահանջ հարցաքննության կանչելուց հետո, և դրա արդյունքներով անհապաղ ձերբակալել Նիկոլ Փաշինյանին։

Երեկ Ադրբեջանի արտգործնախարարությունը պաշտոնապես պահանջ է ներկայացրել Տիգրանաշենի և Տավուշի մարզի 7 գյուղերի նկատմամբ։ Իսկ Կառավարության շենքից չկա որևէ արձագանք։ Ժողովո՛ւրդ, մեր հայրենիքը հանձնում է, ասում է՝ բանավոր փոխըմբռնում ունեմ, կանխում եմ պատերազմը»,- ասաց Արթուր Ղազինյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ