copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:04 12-05-2022

ԱՄՆ-ը սահմանափակում է Ուկրաինայի հետ տվյալների փոխանակումը. Washington Post

Վաշինգտոնը միլիարդավոր դոլարների զենք է ուղարկում Ուկրաինա՝ հրապարակայնորեն թվարկելով այդ առաքումները, ընհուպ մինչև փամփուշտների քանակությունը: Սակայն ԱՄՆ-ը շատ ավելի զգուշավոր է ռազմի դաշտում Ուկրաինայի հաջողության մեջ մեկ այլ նշանակալի ներդրման՝ ՌԴ ԶՈւ վերաբերյալ հետախուզական տվյալների տրամադրման նկարագրության հարցում, գրում է Washington Post-ը:
Ամերիկացի և ուկրաինացի պաշտոնատար անձինք, անանունության պայմանով, պարբերականին հայտնել են, որ ռուսական զորքերի տեղակայման և տեղաշարժի մասին տեղեկատվությունը Ուկրաինա է հասնում իրական ժամանակում:
Վաշինգտոնի և Մոսկվայի միջև լարվածության աճից խուսափելու համար ԱՄՆ վարչակազմը մշակել է հետախուզական տեղեկատվության փոխանակման ուղեցույց, որում երկու արգելք է սահմանված Ոկրաինային տրամադրվող տեղեկատվության տեսակների վերաբերյալ:
Նախ, ԱՄՆ-ը չի կարող մանրամասն տեղեկատվություն տրամադրել, որը կօգնի սպանել ռուսական հրամանատարության ներկայացուցիչներին: Այս կատեգորիայի մեջ են մտնում, մասնավորապես, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Երկրորդ կատեգորիան վերաբերում է ցանկացած տեղեկատվության, որը կօգնի Ուկրաինային խոցելու երկրի սահմաններից դուրս գտնվող ռուսական թիրախները, ասել են պարբերականի աղբյուրները։ Սրա նպատակը ԱՄՆ-ի՝ ՌԴ տարածքում Ուկրաինայի կողմից ձեռնարկվելիք հարձակումների կողմ չդառնալն է:
Բացի այդ, Վաշինգտոնն Ուկրաինային չի փոխանցի, այսպես կոչված, «նպատակային տեղեկատվություն»: Օրինակ, ԱՄՆ-ը, ըստ պաշտոնյաների, ուկրաինական ուժերին չի ասի, թե որ գեներալը կոնկրետ որ վայրում է գտնվում և չի օգնի Ուկրաինային ոչնչացնել նրանց:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը տեղեկատվություն կփոխանցի հրամանատարական և կառավարման օբյեկտների գտնվելու վայրի մասին, քանի որ դա կարող է օգնել Ուկրաինային սեփական պաշտպանության հարցում, գրում է Washington Post-ը։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի