copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:59 11-05-2022

Թաիլանդում բնակիչներին 1 միլիոն կանեփի թուփ կբաժանեն՝ տանն աճեցնելու համար

Թաիլանդի իշխանությունները հունիսին բնակիչներին կանեփի մեկ միլիոն անվճար թուփ կբաժանեն տնային տնտեսություններում մշակման համար, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով թագավորության առողջապահության նախարար Անուտին Չարնվիրակուլի հայտարարությունը։
Հունիսի 9-ին Թաիլանդում նոր օրենք ուժի մեջ կմտնի, որը թույլ կտա բնակիչներին հոգեմետ նյութերի ցածր պարունակությամբ կանեփ աճեցնել և օգտագործել այն բժշկական նպատակներով՝ այդ մասին տեղական իշխանություններին ծանուցելու պայմանով։ Աճեցված կանեփը հնարավոր կլինի վաճառել միայն համապատասխան լիցենզիա ստանալուց հետո։
Թաիլանդի կառավարությունը, որտեղ աշխատունակ բնակչության մեկ երրորդը զբաղվում է գյուղատնտեսությամբ, ակտիվորեն նպաստում է կանեփի աճեցմանը որպես եկամտի աղբյուրի, նշում է CNN-ը։ Առողջապահության նախարարի խոսքով՝ մարիխուանայի և կանեփի աճեցումը կարող է լրացուցիչ եկամուտ բերել բնակիչներին և երկրի բյուջեին՝ տարեկան ավելի քան 10 միլիարդ բատ (մոտ 288 միլիոն ԱՄՆ դոլար):

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ