copy image url
Ավելին 4 տարի առաջ - 22:28 11-05-2022

Պերուում կինը գիտակցության է եկել սեփական հուղարկավորության ժամանակ

Պերուի բնակչուհին գիտակցության է եկել սեփական հուղարկավորության ժամանակ, գրում է Oddity Central-ը։ Հավաքվածների խոսքով՝ կինը սկսել է թակել դագաղի կափարիչը։
Ռոզա Կալլական վթարի էր ենթարկվել, որի հետևանքով երկու մարդ էր մահացել; Ինքը՝ կինը, ծանր վնասվածքներ էր ստացել և անգիտակից վիճակում է եղել, ուստի վթարի վայր ժամանած բժիշկները կարծել են, որ նա նույնպես մահացած է։ Կնոջ հարազատները, հավատալով բժիշկներին, որոշել են հնարավորինս շուտ հուղարկավորություն կազմակերպել։
Ականատեսների վկայությամբ՝ հուղարկավորության արարողության ժամանակ Ռոզան հանկարծակի սկսել է թակել դագաղի կափարիչը՝ վախեցնելով ներկաներին։ Հարազատները, հասկանալով, որ գրեթե ողջ-ողջ թաղել են կնոջը, նրա հետ գնացել են հիվանդանոց, որտեղ նրան անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել։
Ցավոք, բժիշկները չեն կարողացել փրկել Ռոզային, նա մահացել է մի քանի ժամ անց: Այժմ կնոջ ընտանիքը խնդրում է պատժել մեղավոր բժիշկներին, որոնք անփութություն են ցուցաբերել։ Ըստ մահացածի հարազատների՝ կնոջը կարող էին փրկել։
Նշվում է, որ ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել։ Սոցիալական ցանցերի օգտատերերը ենթադրել են, որ սկզբում հիվանդանոցն առաջին անգամ դիտավորյալ է հայտարարել Ռոզայի մահը, քանի որ նրանք բավարար ռեսուրսներ չեն ունեցել կնոջը կենսապահովման սարքին միացնելու համար:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում