copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:19 11-05-2022

Ղազախստանում կկազմակերպվի թուրքական ԱԹՍ-ների համատեղ արտադրություն

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) նոր պայմանագիր է կնքել ղազախական կողմի հետ, որով նախատեսվում է Նուր-Սուլթանին մատակարարվելիք թուրքական ԱԹՍ-ներն արտադրել Ղազախստանում: Հաղորդում է ermenihaber-ը:

Նշվում է, որ TUSAŞ-ի ու Kazakistan Engineering-ի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ արտադրությունը լինելու է համատեղ: Ղազախական կողմի հետ համագործակցություն է լինելու նաև տեխնոլոգիաների փոխանցման, այդ թվում՝ ԱԹՍ-ների վերանորոգման ու սպասարկման հարցերում:

Այսպիսով Ղազախստանը դառնալու է Թուրքիայից դուրս 1-ին երկիրը, որտեղ կհիմնվի թուրքական ANKA անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Ըստ թուրքական կողմի՝ դա կնպաստի Ղազախստանում ԱԹՍ-ների արտադրության ոլորտում մարդկային ռեսուրսների պատրաստմանն ու կնպաստի այդ ոլորտում երկրի կարողությունների զարգացմանը:

Հիեցնենք, որ 2021-ի նոյեմբերին կողմերը պայմանագիր էին կնքել Ղազախստանին թուրքական ԱԹՍ-ների մատակարարման վերաբերյալ: TUSAŞ-ն այն ժամանակ պայմանագիր էր ստորագրել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության հետ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում