copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:29 11-05-2022

«Ռուսները չեն հաղթում և ուկրաինացիները չեն հաղթում». ԱՄՆ հետախուզությունը՝ «պատային իրավիճակի» մասին

Ռուս-ուկրաինական պատերազմում կողմերից ոչ մեկը չի հաղթում, հայտարարել է ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչության ղեկավար, գեներալ Սքոթ Բերիերը՝ Սենատում լսումների ժամանակ։
«Ռուսները չեն հաղթում, ուկրաինացիները նույնպես չեն հաղթում։ Սա յուրատեսակ «պատային իրավիճակ է»,- ասել է նա՝ ի պատասխան պատերազմում տիրող իրավիճակը նկարագրելու սենատորներից մեկի խնդրանքին։ Նա հավելել է, որ այս «պատային իրավիճակը» ենթադրում է «մաշեցնող պատերազմ»:
Ըստ Բերիերի, ռուսական բանակի հիմնական թերություններից է կրտսեր սպայական կազմի սակավաթիվ լինելը, որն ազդում է ոչ մեծ ստորաբաժանումների գործողությունների վրա։ Հարցին, թե արդյոք սրա հետ է կապված զոհերի մեծ թիվը ռուսաստանցի գեներալների շրջանում (ԱՄՆ-ի տվյալներով՝ ութից տասը), որոնք երբեմն ստիպված են լինում «առաջ շարժվել՝ համոզվելու համար, որ իրենց հրամանները կկատարվեն», Բերիերը դրական է պատասխանել։
Նույն լսումների ժամանակ Ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսն ասել է, որ Վլադիմիր Պուտինը, ըստ Միացյալ Նահանգների, մտադիր է ոչ միայն վերահսկողություն հաստատել Դոնբասում և պահպանել Ուկրաինայի հարավով անցնող ցամաքային միջանցքը դեպի Ղրիմ, այլև, հնարավոր է, այդ միջանցքն ընդլայնել մինչև Մերձդնեստր՝ գրավելով նաև Օդեսան։ Առանց որևէ ձևով մոբիլիզացիայի Ռուսաստանը չի կարողանա հասնել այս բոլոր նպատակներին, նշել են հետախուզությունից:
Ըստ Հեյնեսի, Պուտինը հույսը դնում է այն բանի վրա, որ պարենային խնդիրների, գնաճի և էներգետիկ ճգնաժամի ֆոնին Ուկրաինային աջակցող ԱՄՆ-ի և ԵՄ-ի վճռականությունը կնվազի։ Միևնույն ժամանակ, Պուտինի հավակնությունների և ռուսական բանակի հնարավորությունների անհամապատասխանությունը կհանգեցնի էլ ավելի մեծ անկանխատեսելիության և առաջիկա ամիսներին Ռուսաստանի գործողությունների հնարավոր սրացման, ասել է նա։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում