Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:57 10-05-2022

Տարբերություն չեմ տեսնում Բաքվի և ՀՀ իշխանությունների խոսքերի միջև․ Վանեցյանը՝ Բայամովի հայտարարության մասին

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը այսօր լրագրողների հետ զրույցում ասել է․ «Մարզերում մարդիկ շատ վախեցած են, որովհետև սպառնում են, ասում են՝ կազատենք աշխատանքից, հարկային ստուգումներ կլինեն և այլն։ Մարզերում շատ սադրիչներ փորձեցին հարամել մեր հանդիպումները քաղաքացիների հետ։ Զգացել ենք, որ մարդիկ իսկապես դժգոհ են այս իշխանություններից»։

Անդրադառալով Հայաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ Ադրբեջանի արտգործանախարար Բայրամովի հայտարարությանն այն մասին, որ ընդդիմադիրները 30 տարի սուտ խոստումներ էին տալիս հայ ժողովրդին՝ հասցնելով Հայաստանը անդունդի եզրին, Վանեցյանը ասաց․ «Եթե Ձեր հարցի մեջ չասեիք Բայրամովը, ապա կարող էիք նույն տեքստը ներկայացնել որպես Հայաստանի իշխանություններրի կողմից ասված տեքստ։ Նույն բանը ասում են Հայաստանի իշխանությունները։ Պարզ է, որ Բաքուն նման բան պետք է ասեր, որովհետև մենք ասում ենք, որ միակողմանի զիջումներ չեն լինելու, ասում ենք, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի խախտվելու, Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում և այլն։ Մեծ տաբերություն չեմ դնում Բաքվի և մեր իշխանությունների խոսքերի միջև»,- ասաց Վանեցյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել