Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:59 09-05-2022

Պուտինը հավատում է սեփական հեքիաթներին. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Պուտինը երկար ամիսներ և նույնիսկ տարիներ ՆԱՏՕ-ի ու Արևմուտքի մասին հորինել է հեքիաթներ և հավատացել սեփական մտացածին բաներին, ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը՝ նման պահվածքն անվանելով հուսահատության նշան:

«Դա կլիներ զվարճալի, եթե չլիներ այդքան ողբերգական»,- ասել է Ուոլեսը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական ​​անդամներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը պատասխանն էր շքերթի ժամանակ Պուտինի ելույթի, որտեղ նա հերթական անգամ ՆԱՏՕ-ին մեղադրել է Ռուսաստանի վրա հարձակում նախապատրաստելու համար:

«Թույլ տվեք կտրականապես հայտարարել՝ ՆԱՏՕ-ն, Բրիտանիան, Արևելյան Եվրոպայի երկրները երբեք չեն ծրագրել և չեն ծրագրի ներխուժել Ռուսաստան»,- ասել է Ուոլեսը։

Բրիտանացի նախարարը նաև ուշադրություն է հրավիրել Պուտինի սիրելի փաստարկներից մեկի վրա, թե Ռուսաստանը շրջապատված է ՆԱՏՕ-ի ուժերով։

«ՆԱՏՕ-ին բաժին է ընկնում նրա (Պուտինի) ցամաքային սահմանի 6%-ը։ Այն չի կարելի շրջապատում անվանել»,- ասել է Ուոլեսը։

Նա նաև հերքել է Պուտինի այն պնդումները, թե Ուկրաինայում կան ՆԱՏՕ-ի բազաներ։

Բեն Ուոլեսի խոսքով, իր գործողություններով Պուտինը Ռուսաստանին զրկում է և՛ անցյալից, և՛ ապագայից։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի