copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:32 09-05-2022

Մոսկվայում Պուտինն ընդունում է Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակին նվիրված շքերթը

Պուտինը ելույթ է ունեցել և կրկնել թեզը, որ հրաման է տվել հարձակվել Ուկրաինայի վրա, քանի որ մտավախություն է ունեցել, որ Ուկրաինան կհարձակվի Ռուսաստանի վրա։
«Բացահայտ նախապատրաստվում էին Դոնբասում մեկ այլ պատժիչ գործողության, մեր պատմական հողեր, այդ թվում՝ Ղրիմ ներխուժման համար։ Կիևում հայտարարում էին միջուկային զենք ձեռք բերելու մտադրության մասին։ ՆԱՏՕ-ի բլոկն ակտիվորեն սկսել էր մեր հարակից տարածքների ռազմականացումը»,- իրավիճակի իր տեսլականն է ներկայացրել Պուտինը։



«Ռուսաստանը կանխարգելիչ հակահարված տվեց ագրեսիային»,- ասել է նա։
Ըստ նախագահի, Ռուսաստանը պատերազմ է մղում Արեւմուտքի հետ ավանդական արժեքների համար։
«Մենք երբեք չենք հրաժարվի հայրենիքի հանդեպ սիրուց, հավատից ու ավանդական արժեքներից, մեր նախնիների սովորույթներից, բոլոր ժողովուրդների ու մշակույթների հանդեպ հարգանքից։ Իսկ Արևմուտքում հազարամյա այս արժեքներն, ըստ ամենայնի, որոշել են չեղարկել»,- ասել է Պուտինը։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում