copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:31 06-05-2022

Կուբայի խորհրդարանի շենքի դիմացի հյուրանոցում պայթյուն է որոտացել. կան զոհեր

Հավանայի կենտրոնում գտնվող «Սարատոգա» հյուրանոցում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ ականատեսներին հղումով։

Պայթյունի հետևանքով շենքի մի մասը փլուզվել է։ Ինչպես հայտնում է CNN-ը, հյուրանոցի մոտակայքում գտնվող ավտոբուսներն ու մեքենաները վնասվել են։

Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ։ Ոչ պաշտոնական վարկածներից մեկի համաձայն՝ դա տեղի է ունեցել բաքից հեղուկացված բնական գազ մղելիս։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, փրկարարներ և շտապօգնության մեքենաներ: Բեկորները մաքրվում և տարհանվում են։

ՏԱՍՍ-ը և «ՌԻԱ Նովոստին», հղում անելով տեղի իշխանություններին, տեղեկացնում են, որ պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել, 13 մարդ անհետ կորել է: Բժիշկներն իրենց հերթին հայտնում են 2 զոհի և 19 վիրավորի մասին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել