copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:23 05-05-2022

Ո՞վ է ԱԽՔ-ին իրավունք տվել Հայրենիքիս նկատմամբ այսօրինակ վերաբերմունք ցուցաբերել․ Կարեն Հեքիմյան

Քաղաքացու իրավունքների պաշտպան ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով․

ԱԽՔ Գրիգորյան Արմենը «հույս ունի», որ «ադրբեջանական անկլավները կմնան Հայաստանում, իսկ հայկականը՝ Ադրբեջանում»:

Նախ, ի՞նչ է նշանակում «հույս ունենալ»: Այսինքն, հարկատուներս հարկ ենք վճարում, որ ԱԽՔ-ը որոշակի ծրագրեր իրականացնելու փոխարեն, բացառապես «հույսերո՞վ» ապրի: Ինչպե՞ս կարող է «հույսը» լինել ազգային անվտանգության հիմք: Պատկերացնու՞մ եք, թե ուր ենք հասել: Ոչինչ չունենք, միայն՝ «հույս»: Եվ մարդիկ միայն «հույս» ունենալու համար, հարկատուների հաշվին հսկայական աշխատավարձ են ստանում և պարգևավճար:

Եվ հետո: Միգուցե Արծվաշենն ԱԽՔ-ի համար ոչինչ չասող անկլավ է, սակայն ինձ համար Հայրենիք է: Ո՞վ է ԱԽՔ-ին իրավունք տվել Հայրենիքիս նկատմամբ այսօրինակ վերաբերմունք ցուցաբերել: Հասկանու՞մ եք, ԱԽՔ-ը «հույս ունի», որ Արծվաշենը մնալու է Ադրբեջանի կազմում: Էլ ի՞նչ «հույս» ունի ԱԽՔ-ը:

Կարծում եմ, որ վերջինիս «հույսերը» շատ հեռու գնացող են: Այսպես շարունակվելու դեպքում, օրերից մի օր ԱԽՔ-ը կարող է հայտարարել, որ Արցախն էլ է անկլավ և մեծ «հույսեր» կան, որ այն մնալու է Ադրբեջանի կազմում: Դրանից բացի՝ գրեթե համոզված եմ, մենք լսելու ենք, որ նաև Հայաստանն է անկլավ, դրանից բխող «հույսերով»:

Ի դեպ, ես էլ հույս ունեմ, որ տեսանելի ապագայում գործող իշխանությունը մեր երկրում անկլավի կարգավիճակ կստանա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում