Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 16:11 05-05-2022

Քաղաքացիները ծանր տեխնիկայով փակել են Մարտունի- Գավառ ճանապարհը․ տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մայրաքաղաքի և մարզերի տարբեր հատվածներում քաղաքացիները փակել են մի շարք փողոցներ։ Վաղ առավոտից շարունակվում են ընդդիմության անհնազանդության ակցիաները։ «Դիմադրություն» շարժման կազմակերպիչները հայտարարել են, որ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել։

Քաղաքացիները ծանր տեխնիկայով փակել են նաև Մարտունի-Գավառ ճանապարհը։ Նրանք վանկարկում են ՝ «Նիկո՛լ, դավաճան», «Նիկո՛լ, թուրքի շուն»։

Ոստիկանները պահանջում են բացել ճանապարհը՝ հիմնավորելով, որ ակցիայի մասնակիցները խոչընդոտում են այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Իրավիճակը լարված է։

Մանրամասն՝ տեսանյութում․