Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:53 04-05-2022

Ես մաքսիմալիստ եմ, իրենց հեռանալուց հետո պատժվելը կակնկալեմ․ Սյուզի Բադոյանը՝ Հայկ Սարգսյանի հետ հերթական միջադեպի մասին

Խորհրդարանում այսօր միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև։

Yerevan today-ի լրագրող Սյուզի Բադոյանը ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանից, որն առավել հայտնի է որպես «Շիշ բռնող», փորձել է մեկնաբանություն ստանալ ընդդիմության գործողությունների վերաբերյալ, սակայն Սարգսյանը խլել է լրագրողի հեռախոսը և վնասելով Բադոյանի ձեռքը։

Լրագրողի պահանջից հետո Սարգսյանը վերադարձրել է հեռախոսը, բայց ներողություն չի խնդրել պահվածքի համար։

Oragir.news-ը լրագրողից հետաքրքրվեց՝ քանի որ սա առաջին միջադեպը չէ այս պատգամավորի մասնակցությամբ, արդյոք դիմելու է ԱԺ նախագահին կամ իրավապահ մարմիններին։

«Ես մաքսիմալիստ եմ։ Իրենց հեռանալուց հետո պատժվելը կակնկալեմ, իսկ էն, ինչ իրեն թույլ է տալիս «Շիշ բռնող» մականվամբ հայտնի խլողը, որը պարբերաբար միկրոֆոն, հեռախոս ու օգնություն ստացած զրահաբաճկոններ է խլում, թող կենտրոնանա իրենց փրկելու գործի վրա։ Օրեր առաջ, եթե չեմ սխալվում, ԱԳՆ-ն դիմել է Թուրքիային՝ ազատ ելումուտի համար դիվանադիտական անձնագեր ստանալու համար։ Կարծում եմ, իրենք իրենց ճարը տեսնելու գործով են հիմա զբաղված։ Այնպես որ թող ինքն էլ զսպի իր ագրեսիան և զբաղվի սեփական անձը փրկելու գործով»,- ասաց Բադոյանը։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև պատգամավորի հետ, սակայն Սարգսյանի հեռախոսն անջատված էր։

Նշենք, որ նման մի միջադեպ գրանցվել էր նաև 2021 թ․ հունվարին, երբ ԱԺ-ում Հայկ Սարգսյանը խլել է Բադոյանի միկրոֆոնն ու մտել իր աշխատասենյակ։

Մոտ մեկ տարի առաջ էլ նույն պատգամավորը խլել էր «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի աշխատանքային գործիքը` հեռախոսը, և վերադարձրել միայն ժամեր անց:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել