Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:03 04-05-2022

Բայդենն այցելել է Javelin-ներ արտադրող գործարան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Ալաբամա նահանգի Տրոյ քաղաքում գտնվող Lockheed Martin կոնցեռնի պաշտպանական գործարան: Այս օբյեկտը, ի թիվս այլ բաների, արտադրում է Javelin հակատանկային հրթիռներ, որոնք ԱՄՆ-ն ակտիվորեն մատակարարում է Ուկրաինային՝ ռազմական գործողությունների ժամանակ կիրառելու համար։
«Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը դիմել է գործարանի աշխատակիցներին, խոսել իր վարչակազմի կողմից Ուկրաինային անվտանգության ոլորտում տրամադրվող օգնության մասին և շնորհակալություն հայտնել նրանց այդ գործում ունեցած անմիջական մասնակցության համար։
Բայդենն իր ելույթում Կոնգրեսին կոչ է արել հաստատել Ուկրաինային տրամադրվելիք աննախադեպ 33 միլիարդ դոլարանոց օգնության փաթեթը, որն առաջարկվել է նախագահի կողմից։ Նա նաև խոսել է ուկրաինական պատերազմի մասին՝ որպես ժամանակակից պատմության կարևորագույն պահերից մեկի, որը կարող է տեղի ունենալ «6-8 սերունդը մեկ անգամ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել