copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:48 03-05-2022

Ռուսաստանում վերացել է մամուլի ազատության իրավունքը. «Լրագրողներ առանց սահմանների»

Ուկրաինայի հետ պատերազմի սկսումից հետո Ռուսաստանում փաստացի վերացել է մամուլի ազատության իրավունքը։ Իրավիճակի զգալի վատթարացում է արձանագրվում Ուկրաինայում: Այս մասին հաղորդում է «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը, որը մայիսի 3-ին ներկայացրել է ԶԼՄ-ների ազատության ամենամյա վարկանիշը։

Տարեկան վարկանիշում Ռուսաստանը զբաղեցրել է 155-րդ տեղը 180-ից. սա ամենավատ ցուցանիշն է երկրի պատմության մեջ։ «Լրագրողների» հաշվետվությունը հիշեցնում է Ռուսաստանում ռազմական գրաքննության փաստացի ներդրումը, անկախ պարբերականների փակումը և օրենքների ընդունումը, որոնց պատճառով բոլոր լրագրողներն առանց բացառության հայտնվում են քրեական հետապնդման վտանգի տակ։

Զեկույցը փաստում է Ռուսաստանի ճնշումը Կենտրոնական Ասիայի կառավարությունների վրա, որոնք կոչված են ապահովելու, որ իրենց ԶԼՄ-ները պատերազմը լուսաբանեն ավելի «չեզոք»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ