copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:28 03-05-2022

ՔՊ-ում անհանգիստ են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Չնայած ՔՊ-ական պատգամավորները 2 օր է՝ Փաշինյանի հրահանգով հրապարակավ հեգնում են ընդդիմադիրներին, ծաղրում պայքարը՝ արձագանքելով Իշխան Սաղաթելյանին, ով հայտարարել էր, որ ՔՊ-ական պատգամավորները գերի են Փաշինյանի ձեռքում, ՔՊ-ական մեր աղբյուրներն ասում են, որ այդ անհոգ վիճակն ու արտաքուստ հանգստությունը թվացյալ են։

Չնայած Փաշինյանը նրանց հանգստացրել է, թե ոստիկանությունն առաջիկա օրերին հիմնովին ճնշելու է շարժումը, ձերբակալելու են ակտիվիստներին եւ կազմակերպիչներին, ու մի քանի օրում ամեն ինչ մարելու է, սակայն ֆրակցիայի զգուշավորներն իշխանափոխության հոտ են առել եւ որոշել են առժամանակ ընդհատակ անցնել։ Այդ վախերով է նաեւ պայմանավորված, որ երեկ զոդում էին ԱԺ դարպասները։ Սրանք այն դարպասներն են, որ իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանը բացեց հանրության առաջ` հայտարարելով, որ ԱԺ այգին պետք է հանրային զբոսավայր դառնա»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
19:21 «Յանդեքս»-ի վարորդը փակել է մեքենայի դուռը, օտարերկրացի աղջկան սպառնացել, պահանջել հեռախոսահամարը
19:00 Միլիարդների շահույթ և հարկային մեղադրանքներ. ինչ է կատարվում «Արարատցեմենտ»-ում
20:19 ՀՀ քաղաքացիներն են ընտրելու՝ լինել ԵԱՏՄ-ում, թե ԵՄ-ում. ԿԸՀ-ն գրանցեց «Եվրասիական ալյանս» նախագիծը
16:44 Մեծ երազանքի իրականացում. Էլիզ Մելիքյանը սեփական բնակարանն է գնել
20:31 Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման
18:54 Մասնավոր մանկապարտեզից 6-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
17:43 Սա կուլակաթափության դասական դրսևորում է․ Սուրենյանցը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
23:38 Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ
09:44 Կապիտալի փախուստ Ռուսաստանից. միլիարդատերերը երկրից տասնյակ միլիարդավոր դոլարներ են դուրս բերում