copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:37 01-05-2022

Մայքլ Ջեքսոնի նախկին տնային տնտեսուհին նրան մեղադրել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ

Երգիչ Մայքլ Ջեքսոնի նախկին տնային տնտեսուհի Ադրիան Մաքմանուսը The Sun-ին տված հարցազրույցում ասել է, որ երգչի ռանչոյում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր են եղել։
Նրա խոսքով, աստղը «Նևերլենդ» կալվածքում պահվող կենդանիների նկատմամբ անփույթ վերաբերմունք է դրսևորել։
«Այնտեղ կենդանաբանական այգի չպետք է լիներ, քանի որ ոչ ոք պատշաճ կերպով կենդանիների խնամքով չէր զբաղվում, և ամբողջ անձնակազմը վտանգի տակ էր: Զարմացած եմ, որ ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել»,- ասել է կինը։
Նա պնդում է, որ ռանչոյում մշտապես կենդանիների անկման դեպքեր էին լինում կամ դրանք անհետանում էին, և ոչ ոք դրան կարևորություն չէր տալիս։ Ինչպես նշել է Մաքմանուսը, «Նևերլենդում» ապրող շիմպանզեներից մեկը մի անգամ կծել է երեխայի դեմքը․ Ջեքսոնը նախատել է տղային՝ կապիկին չարացնելու համար։
Նա նաև հայտարարել է, որ Ջեքսոնը ռանչոյի հյուրերին թույլ էր տալիս քարեր նետել Քիմբեր անունով առյուծի վրա։ Նախկին տնային տնտեսուհին հավելել է, որ Ջեքսոնը կալվածքի այցելուներին առաջարկում էր շոյել ընձուղտներին, չնայած այն հանգամանքին, որ նրանք բազմիցս կծել էին մարդկանց։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել