Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 00:04 01-05-2022

Չեմ ներելու նախկին սխալների կրկնությունը․ Արման Հայրապետյան

Ես ուզում եմ կենտրոնանալ իմ աշխատանքի վրա։ Ուզում եմ շարունակել սոցիալական ու հասարակական նախագծեր անել։ Ուզում եմ ազատ ժամանակս անցկացնել ընտանիքիս, ընկերներիս հետ, լողավազան գնալ, մարզասրահ, ինտելեկտուալ խաղերի։ Ուզում եմ վերադառնալ նորմալ կյանքի, թեկուզ ավելի շատ աշխատելով ամեն ինչ վերականգնելու համար։ Բայց նորմալ կյանքի վերադառնալ, ոչ թե ամեն գիշեր վեր թռնել ու չկարողանալ քնել։ Ոչ թե առավոտյան լուրերն ու լրահոսը թերթել վախենալով, որ Հայաստանի հերթական մասը թշնամուն հանձնելու մասին կկարդամ։ Ուզում եմ չլսել ԱԺ նիստերը վստահ լինելով, որ լսելու կարիք չկա, ամեն ինչ իր հունով գնում է, ոչ թե իմանալով, որ հերթական անգամ կնյարդայնանամ լսելով իշխող կուսակցության կողմից թուրքահաճո ելույթներ։ Ուզում եմ ֆեյսբուքում հավես հարցեր գրել, որոնց պատասխաններն ընկերներս կփորձեն գտնել, գիշերն ուտելու մասին անհամ հումորներ անել, այլ ոչ թե ստիպված լինեմ զոհված զինվորների ծնողների մասին տեսանյութերի տակ ստիպված լինեմ իրենց պաշտպանել իշխանական ուղղորդված ֆեյքերի հարձակումներից։

Ուզում եմ չամաչել երկրի ղեկավարի արտերկրյա այցերից։ Ուզում եմ, որ իմ հարկերի հաշվին բարձրանան ուսուցիչների, բժիշկների և սահմանապահների աշխատավարձերը, ոչ թե նախարարների և ոստիկանների։ Ուզում եմ ավելանա կրթության և գիտության ֆինանսավորումը, ոչ թե ծառայողական մեքենաների։ Ուզում եմ, որ իմ երկրի մասին թշնամին վախով ու հարգանքով խոսի, ոչ թե պարտադրանքով և միակողմանի պահանջներով։

Ես վաղը լինելու եմ ընդդիմության հանրահավաքին, որովհետև, որովհետև ես ուզում եմ վերը նշվածը։ Ուզում եմ և պահանջելու եմ նրանցից, ովքեր կձևավորեն ժամանակավոր կառավարություն, ովքեր հետագայում կդառնան իշխանություն կամ ուղղակի պատգամավոր։ Ուզում եմ և չեմ ներելու նախկին սխալների կրկնությունը։

Ես վաղը լինելու եմ այնտեղ, որտեղ ինձ պես հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ պայքարելու են այդ փոփոխությունները բերելու համար։

Արման Հայրապետյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան