copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:57 30-04-2022

Կիվին իջեցնում է շաքարի մակարդակը արյան մեջ և պաշտպանում է լյարդը. դիետոլոգ

Կիվին պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ, որը նպաստում է լյարդի ճիշտ աշխատանքին, նվազեցնում է շաքարի վնասակար ազդեցությունը օրգանիզմի վրա և իջեցնում զարկերակային ճնշումը, Eat This, Not That! պորտալին հաղորդել է դիետոլոգ Լիզա Յանգը:


Մեկ կիվին պարունակում է բջջանյութի օրական նորմայի գրեթե 8%-ը, այն ոչ միայն բարելավում է մարսողությունը և ամրացնում իմունիտետը, այլև ունակ է կայունացնել զարկերակային ճնշումը, ասել է մասնագետը։

«Բջջանյութը կարևոր է ձեր լյարդը պաշտպանելու, արյան մեջ շաքարի մակարդակը իջեցնելու և նույնիսկ քաշը վերահսկելու համար: Կիվիի բջջանյութը միրգը դարձնում է լավ հավելում սրտի առողջությունը, մարսողությունը բարելավելու և փորկապությունը կանխելու համար»,- նշել է Յանգը:

Կիվիի կանոնավոր օգտագործումը նպաստում է նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը։ Միրգը օգտակար է նաև հղիների համար, այն ֆոլաթթվի անփոխարինելի աղբյուր է։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել