copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:59 29-04-2022

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեին:

Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԱՀԿ համագործակցությունը և երախտագիտություն հայտնել Հայաստանի առողջապահական ոլորտին օժանդակելու համար՝ հատկապես հիշատակելով կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և գործադիրն առանցքային բարեփոխումներ է իրականացնում հանրային առողջության պահպանման ու բարելավման ուղղությամբ` նպատակ ունենալով ապահովելու հասանելի և բարձրորակ ծառայությունների մատուցում: Այս համատեքստում կառավարության ղեկավարը կարևորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական աջակցության տրամադրումը:

ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը կարևորել է ՀՀ կառավարության հետ գործընկերությունը և բարձր գնահատել Հայաստանի կողմից համավարակի հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները, որոնք թույլ են տվել փրկել կյանքեր և միևնույն ժամանակ բաց պահել տնտեսությունը: Հանս Կլյուգեն ողջունել է ՀՀ վարչապետի գլխավորությամբ կառավարության նախաձեռնած բարեփոխումները հանրային առողջապահության ոլորտում և ԱՀԿ աջակցությունը հայտնել գործընթացին:

Զրուցակիցները քննարկել են Covid-19 համավարակով պայմանավորված ընթացիկ իրավիճակը: Կարևորվել է պատվաստումային գործընթացի հետևողական իրականացումը: Մտքեր են փոխանակվել նաև տարբեր ուղղություններով մեկնարկած բարեփոխումների ընթացքի շուրջ, ընդգծվել է դրանց կարևորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին: Այս համատեքստում վարչապետը հիշատակել է հայ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի խնդիրը և կարևորել միջազգային կազմակերպությունների կողմից խնդրի բարձրաձայնումը:

Կողմերը վերահաստատել են արդյունավետ գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի