Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:03 29-04-2022

Այսօր պաշտոնական այցով ՀՀ է ժամանում Վրաստանի ԱԳ նախարարը

Ապրիլի 29-30-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի ԱԳ նախարար Իլիա Դարչիաշվիլին:

Ապրիլի 30-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:

Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: