Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:59 27-04-2022

Ոչնչացվել է ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից Ուկրաինային մատակարարված զենք-զինամթերք. ՌԴ ՊՆ  

ՌԴ պաշտպանության նախարարությունը այսօր՝ ապրիլի 27-ին, առավոտյան ճեպազրույցի ժամանակ, ներկայացնելով օրվա ամփոփագիրը, հաշվետվություն է տվել պատերազմի ընթացքի մասին:

Ռազմական գերատեսչությունը հայտնել է Զապորոժիեի ալյումինի գործարանի տարածքում ծովային «Կալիբր» հրթիռներով հարվածների մասին։ Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ոչնչացվել են օտարերկրյա զենք-զինամթերքով լի անգարները, որոնք մատակարարվել են ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից ուկրաինական զորքերի համար։

Ռուսաստանի օդատիեզերական ուժերը գիշերը հարվածներ են հասցրել ուկրաինական 59 ռազմական օբյեկտների։ Դրանց թվում են՝ սպառազինությամբ ու զինամթերքով չորս պահեստ Չերվոնոյե, Դոխլենկոյե, Պաշկովա և Վեսելոյե բնակավայրերի տարածքներում։ ՊՆ-ն պնդում է, որ իրենք ոչնչացրել են մեկ ուկրաինական «Բուկ-Մ1»։

Հրթիռային զորքերն ու հրետանին գիշերը գնդակոծել են 432 շրջան զինտեխնիկայով, 67 հրետանային դիրքեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 2 մարտկոց, ինչպես նաև զինամթերքի 7 պահեստ։

Ռուսական հակաօդային պաշտպանությունը խոցել է ուկրաինական 18 անօդաչու, այդ թվում՝ երկու Bayraktar-TB2, ինչպես նաև խոցվել է ուկրաինական «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել